Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ի մամուլի ասուլիսում Երևանին հորդորել է հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով։ «Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ու՞մ, թե՞ Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.05.2026 | 00:13
Տե՛ր,
որ գիշերվա ընթացքում
Քո անսասան ողորմությամբ պահեցիր մեզ, գոհանում ենք Քեզանից այսօր։
Աղաչում ենք Տեր,
հանգստությունից արթնացած` մեզ առաջնորդիր օրվա բոլոր գործերում,
պահպանի՛ր մեզ վտանգներից,
լցրու մեր մտքերը խաղաղությամբ
և մեր սրտերը՝ Քո բարիքով։
Օրհնի՛ր, պահպանի՛ր և ողորմի՛ր մեզ այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ