ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Ինչու տապալվեց արտահերթ նիստը

Ինչու տապալվեց արտահերթ նիստը
17.11.2013 | 12:22

ՈՒրբաթ օրվա ԱԺ արտահերթ նիստի տապալումից հետաքրքիր մանրամասն է ի հայտ եկել: Իհարկե, ակնհայտ է, որ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը չէ պատճառը, եթե ՀՀԿ-ին դա պետք լիներ, ոչ մի հարսանիք դրան չէր խանգարի, առավել ևս, ինչպես ասում էր Գալուստ Գրիգորիչը, «հարսանիքերը առավոտյան չեն լինում»: ԵՎ այսպես, ինչո՞ւ, ուրեմն ԱԺ մեծամասնությունը բոյկոտեց արտահերթ նիստը:

Հիշեցնենք, որ դրա նախաձեռնողը ՀՅԴ-ն էր, որին միացան մյուս ընդդիմադիր ուժերը և այլընտրանքը` ԲՀԿ-ն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ վերնախավը նախաձեռնողների գործելաոճի պատճառով չի մասնակցել նիստին: Այլ խոսքով, նրանք պետք է ԱԺ ղեկավարին, ՀՀԿ խմբակցության ղեկավարին նախ հանդիպեին, «ընկերական» առաջարկեին, որ ընդդառաջ գնային իրենց նախաձեռնությանը: Նման հանդիպում չի եղել և ՀՀԿ-ականներն էլ ոչ այս, ոչ այն վերցրել են ու նիստը տապալել: «Եթե մեզ բանի տեղ չեք դնում, դե ստացեք»` մոտավորապես այս տրամաբանությամբ: Նույն աղբյուրի պնդմամբ, եթե նորմալ, շնորհքով-կարգով իրենց դիմեին, հանդիպեին, ինչպես մյուսների հետ, գործընթացը լրիվ այլ ուղղությամբ կգնար:
Իհարկե, հասկանալի է, որ ՀՀԿ-ի հանդեպ այս «արհամարհական» վերաբեմունքը չէ միակ պատճառը, բայց մեզ հավաստիացրեցին, որ դա ևս կարևոր դեր է խաղացել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ