ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Տեղի ունեցավ Արմեն Դավթյանի Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Արմեն Դավթյանի Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի շնորհանդեսը
21.02.2014 | 11:19

Փետրվարի 20-ին «Ճանաչել իմաստություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Արմեն Դավթյանի «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան» գրքի շնորհանդեսը։
Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանը բաղկացած է 490 էջից, այն լույս է տեսել 500 տպաքանակով։ Ըստ այս ուսումնասիրության՝ հնդեվրոպացիների մայր հայրենիքը և պատմական Հայաստանը սահմանակից են եղել շումերներին: Շումերները ստեղծել են սեպագրերը, նրանց լեզուն՝ շումերերենը, ամենահին վերծանված գրավոր լեզուն է: Արմեն Դավթյանն իր նոր հրատարակած բառարանում ներկայացնում է հայերենում ու շումերերենում ընդհանուր 2013 բառ: Այդ 2013 հայերեն բառերի մի մասը բնիկ հայերեն բառեր են՝ հնդեվրոպական արմատներ, մի մասը՝ անհայտ ծագման բառեր, մի մասն էլ բառեր, որոնք ավանդապես համարվել են պահլավական փոխառություններ, սակայն պահլավերենում դրանք գտնված չեն։
Ինչպես նշեցին ներկաները, այս գիրքը մեծ քայլ է հայագիտության ասպարեզում և լուրջ դերակատարություն կունենա մեր ժողովրդի հեռավոր անցյալի ուսումնասիրման հարցերում։
Գրքի հեղինակն իր խոսքում նշեց, որ շումերական նյութը շատ մեծ է իր ծավալով, և միայն փոքր մասն է հրապարակված։ «Այդ ուղղությամբ աշխարհում աշխատում են տարբեր շումերագիտական կենտրոններ։ Շումերագիտությունը շատ լավ տեմպերով զարգանում է, և որքան նոր բաներ են բացահայտվում, այնքան, համոզված եղեք, մեր զինանոցը հարստանում է, փոխարենն աղքատանում է մեր ընդդիմախոսների զինանոցը»,- ասաց Արմեն Դավթյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ