Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

«Կգա մի պարազիտ, որը փողը ավելի բարձր կդասի հողից ու կհանձնի ամեն ինչ»

«Կգա մի պարազիտ, որը փողը ավելի բարձր կդասի հողից ու կհանձնի ամեն ինչ»
06.04.2026 | 11:02

Զորի Բալայանին ճանաչեցի 1988-ին, երբ հայրս ոգևորությամբ խոսում էր Գորբաչովի հետ նրա հանդիպման ու համարձակ ելույթի մասին։ Թեպետ մի քանի տարեկան երեխա էի, բայց նստում էի հայրիկիս ուսերին ու հեռավոր Մարտունուց հասնում Երևան' Լենինի հրապարակում բռունցք արած' գոռալու «Ղարաբաղը մերն է...»: Արցախյան շարժման իմ մանկական պատկերացումները 90-ականների սկզբին ստեղծում էին հայրիկիս ու Զորի Բալայանի կերպարնեը։

2017-ին բախտ ունեցա այցելել Զորի Բալայանին ու նրա տանը զրուցել մեկ ժամից ավելի։ Ասացի, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վախեր ունեմ Արցախի ապագայի համար։ Ասաց, մի երկրում, որտեղ հայրենիքից ավելի մեծ արժեք ունի մարդը և սնունդը, Արցախը երկար պահել չենք կարողանա։ Ասաց, կգա մի պարազիտ, որը փողը ավելի բարձր կդասի հողից ու կհանձնի ամեն ինչ։

Հրաժեշտին նվիրեց Նախիջևանի և Արցախի մասին գրքեր' հորդորելով երբեք չհանձնվել։

Հոգիդ լույսերի մեջ մնա, Արցախյան շարժման նահապետ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ