Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դասընկերը

Դասընկերը
20.10.2026 | 10:12

Վերնիսաժյան միջավայրում ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող վարպետս, ով երիտասարդ է, և շրջապատում նրան գիտեն որպես ազնիվ ու անբասիր վարքի տեր անձնավորություն, վրդովված ինձ պատմում էր իր հետ պատահածի մասին․
- Ուստա՛ Լյով,- ասում էր,- անցած միտինգին, որպես օրինախախտ ցուցարար, ոստիկանությունն ինձ բերման էր ենթարկել։ Շան ծեծ տվին։ Երիկամներս ցավից մինչև օրս նռռում են։ Ծեծի էն թունդ պահին շուռ էկա ու ճանաչեցի ոստիկանական հագուստով դասընկերոջս։ Ամենակատաղի բոքսողը նա էր։ Որ շատ տփեցին ու շատ էլ հոգնեցին, դաթար տվին։ Արյունլվիկ էի։ Քթիս ու բերանիս արյունը թևքովս սրբելով՝ դարձա դասընկերոջս, ասի.
- Արա, քու արածը քու դուրն էկա՞վ...
Ի՞նչ ասի, որ լավ լինի... Ասաց.
- Բա ուզում ես քու պատճառով ինձ գործից հանե՞ն։
Կեցցե՛ ոստիկանությունը։
Կեցցե՛ կատուն, որ իր փորի համար մուկ է որսում։

18.10.2026 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ