ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հետախույզ ձուկ

Հետախույզ ձուկ
03.08.2025 | 16:06

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը այցելել էր Պաշտպանական և պետական ձեռքբերումների ցուցադրությանը։

Գերագույն առաջնորդին ցուցադրության ժամանակ ներկայացվել է Իրանի Հետախուզության նախարարության կողմից կառավարվող (համատեղ ԻՀՊԿ և Պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի հետախուզական ծառայությունների հետ) հետախույզ ձուկ, որը, ինչպես երևում է նկարից,, համալրել կամ համալրելու է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հետախուզական գործիքակազմը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 13652

Մեկնաբանություններ