Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հարց՝ խրոխտ դեմքով TRIPP-ի համար հոգի տվողներին

Հարց՝ խրոխտ դեմքով TRIPP-ի համար հոգի տվողներին
11.08.2026 | 13:03

Եթե Ադրբեջանը Հայաստանից միջանցք չպահանջեր, եթե Թուրքիան չսպառնար և Ադրբեջանը մի քանի անգամ զորաշարժ չկատարեր ՀՀ սահմաններին (ճնշում ռազմական դիվանագիտության միջոցով), եթե Ջերմուկից, Վարդենիսից ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացիայի չենթարկվեին, արդյո՞ք Հայաստանն ինքնակամ կցանկանար իր տարածքի որևէ հատվածում նվազեցնել իր ինքնիշխանությունը։

Օրինակ, եթե վաղն էլ նույն Ադրբեջանի նման Իրանը Հայաստանից խնդրի նոր պայմանական` «TRIPP», կամ Վրաստանը, կամ Ռուսաստանը ցանկանա ճանապարհ նույն պայմաններով, արդյո՞ք դա կլինի ընդունելի։

Ինձ համար բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ՀՀ ինքնիշխանությունը հօգուտ ում է նվազում, անընդունելի է։ Վստահ եմ՝ էդպես են մտածում նաեւ TRIPP-ի մոլեռանդ հետևորդները։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ