Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բարեպաշտության խորհուրդը՝ որպես կյանքի դավանանք

Բարեպաշտության խորհուրդը՝ որպես կյանքի դավանանք
26.03.2026 | 11:12

Կան անհատներ, ովքեր ժամանակի մեջ հետք են թողնում ոչ թե խոսքով, այլ գործերով, որոնք ապրեցնում են ուրիշներին։

Այդպիսին է irates.am-ի անդավաճան ընթերցող և բարեկամ ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։

Ինքնատիպ անհատականություն, որը ժամանակակից աշխարհի հավակնոտ սնապարծության աղմուկի և անցողիկ արժեքների բովում ընտրել է անշահախնդիր սիրո և լուռ արարման ազնվական ճանապարհը։ Բացառիկ անհատ, ում համար բարերարությունը ներքին կոչում է և հոգևոր դավանանք։

Մարտի 26-ին՝ նրա ծննդյան օրը, ճիշտ ժամանակն է բարձրաձայնելու. Գրիգորի և նրա տիկնոջ՝ Նաիրա Կարապետյանի մեկենասությամբ հրատարակված «Ֆիլոկալիան» լոկ գիրք չէ, այլ այն երկու հոգիների արտացոլանքը, ովքեր յուրաքանչյուր ապրած օրով և յուրօրինակ լեզվով են «թարգմանում» բարեպաշտությունը՝ վերածելով այն օգնության ձեռքի՝ կարիքավորին, և հաստատուն հենարանի՝ Մայր Եկեղեցուն։

Երկնային անսպառ օրհնություն քեզ, սիրելի՛ Գրիգոր։

Թող Տերը զորացնի քո բազկի ու մտքի ամեն մի հայրենաշեն ձեռնարկ, իսկ գեղեցիկ օջախդ միշտ լինի աստվածային լույսով ու խաղաղությամբ պարուրված։

Շնորհակալություն քեզ՝ հայ տեսակի ներքին տաճարն անառիկ պահելու քո անխոնջ նվիրումի համար։

Բարով ես ծնվել, հայոց արժեքների ինքնատիպ պահապան։

Թող քո ընթացքը դեպի Լույսն ու Ճշմարտությունը լինի անխոչընդոտ։

irates. am

Դիտվել է՝ 7364

Մեկնաբանություններ