ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մեր ներսի կենդանիները

Մեր ներսի կենդանիները
08.07.2026 | 17:12

Մեր մեջ էլ ճաղավանդակներ կան: Դրանցում մենք պահում ենք մեր ներսի կենդանիներին, ու միշտ չէ, որ նրանք այս ձիուկի նման բարի աչքեր ունեն:

Նախասկզբնական գիշատչային գենը, որ քարանձավաբնակ մարդու ինքնապաշտպանական բնազդն էր կառավարում, հազարամյակների ընթացքում մուտացիայի ենթարկվեց՝ տեսակի նկատմամբ գերազանցություն ապահովող տարբեր գենետեիկ ձևախեղումներով: Չարություն, դաժանություն, ագահություն, իշխանատենչություն՝ իրենց բազում ածանցյալներով, որոնք ծպտված են յուրաքանչյուրի ներսում, այլ հարց է՝ ազատությու՞ն ես տալիս դրանց, թե՞ պահում ես ճաղավանդակներում:

Հասարակությունը նույն կենդանի օրգանիզմն է՝ նույն անվնաս ու գիշատիչ բնույթով: Հասարակական հարաբերությունների բնույթն էլ մեծապես կախված է այն բանից, թե ովքեր են կառավարում նրան՝ սեփական գիշատիչներին իրենց ներսի ճաղավանդակներում պահողնե՞րը, թե՞ նրանք, ովքեր ազատություն են շնորհել իրենց ներսի գազաններին:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 58201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ