ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՏԻՄ ընտրություններն ու Փաշինյանի ավտորիտար «ախորժակը»

ՏԻՄ ընտրություններն ու Փաշինյանի ավտորիտար «ախորժակը»
21.10.2026 | 15:40

«Ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»,- այս տողերը գրել եմ երեկ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի շարունակական գրառումներից հետո:

Այսօր այս խոսքերս հաստատվեցին, երբ Ստեփանավանում լայնամասշտաբ ձերբակալություններ իրականացվեցին «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբում:

Սա հենց այն համայնքն է, որտեղ ընդդիմությունը ոչ միայն իրական մրցակցություն կարող էր ցույց տալ իշխանությանը, այլև կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթանակը:

Ի դեպ, երեկ ամբողջ օրը համացանցում աչքովս ընկնում էր մի տեսանյութ, որտեղ Մասիսի համայնքապետի ՔՊ թեկնածուն խախտում է ընտրական փուլում բարեգործության արգելքը:

ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ: Նա, ի տարբերություն, Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի, Փաշինյանի ավտորիտար «ախորժակը» չի փչացնում:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 28573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ