Հայաստանը կորստի եզրին է։
Ադրբեջանը ավարտին է հասցնում «Արևմտյան Ադրբեջան» հնարածին գաղափարի իրականացումը։ Երկրի ղեկավարության հակահայկական գործունեության վերջին հարվածն ուղղված էր մեր հզորագույն հենասյունը կոտրելուն, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
ԵՀՄՖ-ն կոչ է անում միանալ «Հայաստանի փրկության համահայկական շարժում» ստեղծելու գաղափարին և պայքարին։ Միահամուռ ուժերով միանում ենք մեր Եկեղեցու և նրա ղեկավար Վեհափառ Հայրապետ Կաթողիկոսին սատարելու և կարճ ժամկետում երկիրը հակազգային և հակապետական իշխանությունից ազատելու Սուրբ գործին։
Սեպտեմբերը մեզ պետք է բերի հզոր երկիր ստեղծելու այս պայքարի վերջնարդյունքը։ Միայն հայրենասեր հայության միասնական պայքարը կփրկի մեր երկիրը։
Ի զեն, ոտքի, ի պայքար հանուն մեր հինավուրց երկրի և Եկեղեցու պաշտպանության և փրկության։
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ՝
Աշոտ Գրիգորյան
Բրատիսլավա
09.08.2026թ.