«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ
01.11.2026 | 16:06

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է:
Արևմտամոլ ահել-ջահել, հին ու նոր ակտիվացել են, Նիկոլ Փաշինյանին «իշմար» են տալիս ու մեսիջ ուղարկում, թե բա՝ գործող ընդդիմադիր կուսակցություններին օրենքից դուրս հռչակիր, դրանց մեծ- փոքրով բանտերը տար, նոր դրանից հետո՝ «մենք- մերոնցով» արտահերթի գնանք:
Սրանց հույսն էն ա, որ եթե Նիկոլն ու իրենք մնան՝ «Պետականակենտրոն»-ի նիշը հաստատ իրենցն է, եթե Աստված մի դուռ էլ բացի՝ գուցե կոալիցիոն փշրանքներից օգտվեն:
Բայց էս արևմտամոլները իրենց հաշվարկի մեջ սխալվում են՝ ինչպես իրենց «գեոպոլիտիկ վերլուծություններում»: Նրանք չեն հասկանում, որ իրենց միակ «արժեքը»՝ հանուն Նիկոլի, իրական ընդդիմության դեմ ամբախ- զամբախ խոսելն է:
Հենց իրական ընդդիմություն չեղավ, իրենք նույնիսկ Նիկոլի համար գրոշի արժեք չեն ունենա: Թե բա՝ մանդատ, «Պետականակենտրոն» ընդդիմություն, սկի կառավարության շենքի պահակի գործ չի առաջարկի ձեզ...

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 1230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ