ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հայկական քաղաքական մտքի գավառականության ապացույցը

Հայկական քաղաքական մտքի գավառականության  ապացույցը
03.10.2025 | 17:12

ՈՒկրաինական պատերազմը էլ ավելի է խորանում։ Ռուսական սուվերեն ֆոնդերի առգրավումն ու ռուսական անօդաչուների հարձակումները հակամարտության նոր մակարդակ են ստեղծում։ Այս պատմությունը դեռ երկար է շարունակվելու, ու կարելի է ասել, որ ամեն ինչ նոր է սկսվում։

Դեռ մարտ ամսին, երբ շատերը ոգևորված ասում էին՝ «վերջ, կռիվը կանգնեց», ես ասում էի՝ նայեք ոչ թե կողմերի խոսույթին, այլ մտահղացումներին։ Իսկ իրական մտահղացումների մակարդակում կռիվը կանգնելու ոչ մի նախադրյալ չկար և հիմա էլ չկա։

Դիվանագիտական խոսույթի վրա հիմնված հետևություններ անելը մեր հայկական քաղաքական մտքի գավառականության լավագույն ապացույցն է։ Ասում է՝ 90-ականներին շանս կար խաղաղություն կնքելու, ու մենք հրաժարվեցինք։ Իրականում 90-ականներին արդեն Ադրբեջանի իրական մտահղացումը կայացել է ամբողջը վերցնելու մեջ։ Նույնիսկ փուլային-զիջումային տարբերակն էր մերժվելու։ Ինչպես Քի Վեսթում և Կազանում՝ գործընթացը հասնելու էր վերջին կետին ու Ադրբեջանի կողմից մերժվեր։

Ասում է՝ տեսա՞,ր պարսիկները Սյունիքը կարմիր գիծ հայտարարեցին, Մակրոնն էլ վոժդի մեջքին տմբտմբացրեց, իսկ Թրամփը մեզ խաղաղություն խոստացավ։

Մարդ կա՝ բմբուլը գլխի վրա է, ու շանս կա կրթվելով բմբուլը գցելու, իսկ մարդիկ կան՝ բմբուլը ուղեղի մեջ է, նրանց ոչ մի կրթվածություն չի կարող փրկել, միակ շանսը Մասկի չիպերն են։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6849

Մեկնաբանություններ