ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աստիճանաբար Սրբազանը դառնում էր համահայաստանյան գաղափարական առաջնորդ, իսկ էս ընթացքը մահվանը հավասար էր նիկոլենց համար

Աստիճանաբար Սրբազանը դառնում էր համահայաստանյան գաղափարական առաջնորդ, իսկ էս ընթացքը մահվանը հավասար էր նիկոլենց համար
25.09.2025 | 11:00

Ասել և կրկնում եմ՝ Միքայել Սրբազանին անազատության մեջ պահելու կարևորագույն ֆակտորը վերջինիս հրապարակային խոսքն ու դրա ազդեցությունն էր բնակչության վրա։

Հայի թշնամիները հստակ տեսնում էին, որ Սրբազանի ամեն մի նախադասություն, ամեն մի հարցազրույց խորը հետք էր թողնում ունկնդիրների վրա։

Նույնիսկ մարդիկ, ովքեր այս կամ այլ կերպ հարում էին իշխանություններին, սկսում էին մտածել, սկսում էին հարցեր տալ ու սկսում էին լսել ու էլի լսել Սրբազանին։

Իսկ ժողովրդի լայն զանգվածներին արթնացնող ու մարդու մեջ մարդկայինը վերստեղծող Սրբազանը ռեալ ու իրական սպառնալիք էր դարձել արդեն, քանի որ նա ժամանակի հրամայականով և Աստծո նախախնամությամբ էր երևան եկել։

Սրա մասին վկայում էին տասնյակ միլիոնների հասնող դիտումների հանրագումարները։

Նա խոսելով մեր թերություններից՝ միևնույն ժամանակ գերպրոֆեսիոնալ կերպով կարողանում էր մարդու մեջ արթնացնել կիսամեռ արժանապատվությունը, խարխափող անտարբերությունը։

Աստիճանաբար Սրբազանը դառնում էր համահայաստանյան գաղափարական առաջնորդ, իսկ էս ընթացքը մահվանը հավասար էր նիկոլենց համար։

Էստեղ փնտրեք Սրբազանին ֆիզիկապես մեկուսացնելու գլխավոր պատճառը։

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ