ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Հոգու ճիչ

Հոգու ճիչ
27.04.2025 | 19:08

Հոգնել եմ վաղուց` կեղծ ու սնափառ այս գաղջ աշխարհում անմիտ թևացող հոծ բազմությունից,

Հոգնել եմ շինծու դիմակավորից, դեմքիդ ժպտացող հետևից քանդող մարդկային «ես»-ից,

Հոգնել եմ ընկեր ձևացողներից, մահդ սգացող հոգով խնդության բաժակը պարպող մութ հեռուներից,

Եվ ապրելուց եմ հոգնել աշխարհում, ուր չկա անկեղծ խոսք և ջերմ բարև, բոլորը կեղծ է, կեղծիք ու հեգնանք, ամեն ինչ դատարկ, ունայնութուն է, և ինչու՞ ապրել, մեռնելը լավ է...

Թվացող մահվան մթության խորշում, ավելի լույս է, քան այս աշխարհում, որտեղ արև կա, աստղեր ու լուսին, որտեղ կարկաչող բյուր աղբյուրներ կան, առատ ծաղկունք կա, զմրուխտյա լեռներ, պտղատու ծառեր, վարդ ու կակաչներ։

Հոգնել եմ, հոգնել լեզվով հայ պաշտող, հոգով խաչ հանող մարդակերներից,

Հոգնել եմ լեզվով հայրենիք պաշտող, հոգով բնավեր մարդկային ցեցից։

Չէ՛, չեմ չարացել, չարը հենց դուք եք, պարզապես կյանքից հոգնել եմ, հոգնել։

Էլ ժպիտ չկա աչքերիս խորքում, բոլորը տարան մութ գիշերվա մեջ հանկարծ հայտնված հանցագործի պես,

Թողեցին հոգուս վերքեր անհամար։

Փրկել եմ ուզում հոգիս աշխարհից, իսկ փրկությունս մահն է տարաժամ...

Գթա՛ ինձ Աստված, այս խաժամուժից, հոգնել եմ, հոգնել...

Նարեկ ՊԱՊՈՆՑ-ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5087

Մեկնաբանություններ