Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չի վերահսկել, «մոնիտորինգել» է

Չի վերահսկել, «մոնիտորինգել» է
17.04.2013 | 15:22

Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ դատախազությունը վերահսկում է Ֆեյսբուք սոցիալական ցանցն ու մասնավորապես իր էջը: Այս հարցի առնչությամբ irates.am-ը գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել` որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում: «Անհեթեթություն է,-ասաց գլխավար դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը` հավելելով: -Եթե խոսքը ընտրությունների ընթացքում մոնիտորինգ անցկացնելուն է վերաբերում, դա այլ հարց է: ԶԼՄ-ների մոնիտորինգ է իրականացվել, և բոլոր այն հաղորդումները, հրապարակումները, որոնցում հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ են եղել, այսինքն, ընտրակաշառքների, բռնությունների վերաբերյալ, ուղարկվել են ոստիկանություն: Մոնիտորինգն այլ բան է, վերահսկելը` մեկ այլ բան: Առնվազն տարօրինակ է, որ դրանից դժգոհ են: Եթե մոնիտորինգ չարվեր և այսօրինակ ահազանգներին ընթացք չտրվեր, հաջորդ իսկ օրը կահազանգեին, թե մամուլի հրապարակումներն անտեսվում են և արհամարհվում»:
Հավելենք, որ Լևոն Բարսեղյանի պնդմամբ, իր գրառումը դատախազությունը «սկինշոթ» է արել և ուղարկել ոստիկանությանը, ինչի առնչությամբ նրան կանչել են հարցաքննության:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ