«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի
20.07.2013 | 14:06

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի աշխատունակ բնակչության 5%-ը գործազուրկ է: Պատկան մարմինների հավաստմամբ, այս ցուցանիշը մինչև աշուն կարող է աճել, թեև՝ ոչ կտրուկ: ՌԴ-ում մարդկանց գերակշիռ հատվածն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրերի, հատկապես՝ հանրային սպասարկման ոլորտում, առևտրում և շինարարությունում:
Այս պահին ՌԴ աշխատանքի նախարարությունը մշակում է ծրագիր, որը թույլ կտա աշխատողներին ստվերից դուրս գալ և գործել օրինական աշխատաշուկայում: Ի դեպ, ինչպես պաշտոնատար անձիք են տեղեկացնում ռուսական ստվերային տնտեսությունում այս պահին աշխատում է շուրջ 20 մլն մարդ, որը տարեցտարի ավելանում է:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում հունիսին եղել է 4մլն 89 հազար գործազուրկ կամ աշխատող բնակչության 5,4 տոկոսը: Սա 2,7 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Հարկ է նշել նաև, որ աշխատանքի տեղավորման գործակալություններում էլ հաշվառված է շուրջ 1մլն մարդ: Ավելի անմխիթար վիճակում են հատկապես մինչ 35 տարեկան երիտասարդները: Զբաղվածություն չունեցող անձանց շրջանում նրանց թիվը հասնում է 40%-ի:
Այսպիսով, մինչ դժբախտ պատահարի պատճառ դարձած հայազգի վարորդին ծաղրուծանակի ենթարկելը, վատ չէր լինի, եթե ռուս չինովնիկները իրենց երկրի ներսը նայեին ու լուծեին սեփական խնդիրները, որոնց զոհ են դառնում ոչ միայն հայազգի էմիգրանտները, այլև՝ տեղացիները: Սեփական գերանը թողած՝ ուրիշի աչքի չոփը մատի փաթաթան դարձնող ռուս չինովնիկը նախևառաջ ստվերային տնտեսության ծավալները կրճատելու և աշխատանքային օրենսդրությունը կարգավորելու մասին պիտի մտածի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ