Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ն պատրաստ է անգամ ՀՀԿ-ի հետ համագործակցել

ՀՅԴ-ն պատրաստ է անգամ ՀՀԿ-ի հետ համագործակցել
14.03.2014 | 14:11

«Մենք կողմնակից չենք միաժամանակյա, մեկանգամյա քայլերի, մենք առաջարկների կողմնակից ենք և այդ ուղղությամբ այսօր լրջորեն աշխատում ենք: Այս քայլը կավարտվի, կտեսնենք ուր հասանք, փոփոխություններ եղան, թե ոչ, կորոշենք անելիքը: Այս փուլում դնել մեծ փաթեթ՝ իրատեսական չէ ու անարդյունավետ է: Եթե մենք չենք ունենալու նոր որակի իշխանություն, որևէ բան այս երկրում չի փոխվի: Իսկ սա աշխատանք է պահանջում, ոչինչ չի արվում մեկ օրում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` նշելով, որ պետք է նոր կառավարության ձևավորման իրենց առաջարկները ներկայացնեն, որպեսզի նույն սխալները չկրկնվեն: Այն տեսակետը, թե բոլորը գնում են ԲՀԿ-ի հետ հանդիպման, Վարդանյանը չի կարևորում` համարելով, որ գոնե ՀՅԴ-ն ձևի խնդիր չունի: Ավելին, ըստ դաշնակցականի, եթե իրենց առաջարկներին հավանություն տա անգամ ՀՀԿ-ն, իրենք պատրաստ են համագործակցությանը: «Միայն թե պետք է քայլ անել, այս վիճակից դուրս բերել երկիրը, թե ով կլինի հինգերորդն ու վեցերորդը, մեզ համար կարևոր չէ»,-վստահեցրեց Աղվան Վարդանյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ