Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծառուկյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում

Ծառուկյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում
24.02.2015 | 00:44

Մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների համար դեռևս լրացուցիչ հիմնավորումներ չի ներկայացրել, պարզվում է, Ծառուկյանից այլ «հիմնավորումներ» են իշխանությունները պահանջում և ժամանակ են տվել մտածելու համար: Որպեսզի Ծառուկյանը մնա «չաղ ու բախտավոր», նաև «մանդատավոր», պետք է քաղաքականությունից հեռանա, դառնա ՀՀԿ-ի շատ գործարար պատգամավորների նման, ովքեր իրենց հանգիստ, «անշառ» գործն են անում, մտքի ծայրով էլ չանցկացնելով, թե պիտի քաղաքականությամբ զբաղվեն, ավելին, նախագահ դառնալու հայտ ներկայացնեն: Սակայն սա պայմանավորվածության միայն մի մասն է, որը ԲՀԿ ղեկավարից մեծ ջանքեր չի պահանջի, առավել ևս, որ նա, ինչպես ինքն է նշում, «դասական իմաստով քաղաքական գործիչ չէ»:
Իրականում անմիջական հարվածի տակ է դրվել նրա ունեցվածքի լինել-չլինելու հարցը: Մեր տեղեկություններով, նախագահի հայտարարած հարկային ուսումնասիրությունների մի մասն արդեն իրականացվել է, և պատկերն ապշեցուցիչ է: Պարզվել է, միայն մեկ ձեռնարկությունում «բարերար» Ծառուկյանը 42 մլն դոլարի հարկային չարաշահում է թույլ տվել: Թե մյուսներում որքան խախտումներ կհայտնաբերեն պատկան մարմինները, միայն կարելի է ենթադրել, բայց սա էլ բավական է, որպեսզի քրեական գործ հարուցվի, ու առյուծասեր Ծառուկյանը հայտնվի ճաղերի հետևում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ