Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վարչապետն անցա՞վ փորձությունը

Վարչապետն անցա՞վ փորձությունը
25.04.2017 | 17:53

Օրերս հարկային ստուգումների պատճառով «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, այսօր ևս նրանք հավաքվել էին կառավարության դիմաց։ Այս առևտրի կենտրոններից յուրաքանչյուրը հայտնի գործարարի է պատկանում, և ցանկացած որոշում կարող է նրանց շահերին հարվածել։ Սակայն, ինչպես երևում է, կառավարությունը կարողացել է բավարարել և առևտրականների, և, հավանաբար, այդ կենտրոնների սեփականատերերի շահերը։


Առևտրի կենտրոնների աշխատակիցների 5- հոգանոց պատվիրակությունը ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպումից դուրս եկավ ու հայտարարեց. «Հանգիստ խղճով գնացեք ձեր տները։ ՈՒզում եմ տեղեկացնել, որ մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, ամեն ինչ սևով սպիտակի վրա անցկացրեցինք, հիմա, կարևորը՝ էլ ոչ մեկին ոչ մի ձևի չեն նեղացնի»: Պարզվեց, որ ստեղծվում է իրավաբաններից, տնտեսագետներից կազմված հանձնախումբ, որը օրենսդրական դաշտում լուծումներ է առաջարկելու առևտրականներին։


Փաստորեն, կառավարությունը չգնաց գործարարների հետ դիմակայությանը և ըմբոստ քաղաքացիների հերթական օջախի ստեղծմանը։ Սակայն առայժմ պետք է հետևել կառավարության գործնական քայլերին, հասկանալու համար, թե սա ժամանակավո՞ր «հանդարտություն» է, լուծման իմիտա՞ցիա, թե՞ իրական քայլեր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ