Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լավ են տրամադրված

Լավ են տրամադրված
14.07.2017 | 09:28

Հուլիսի 19-ին Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա: Նախագահի թեկնածու են առաջադրվել երկրի գործող ղեկավար Բակո Սահակյանը և Էդուարդ Աղաբեկյանը: Գործող նախագահն ստացել է ՀՅԴ, «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությունների աջակցությունը, Էդուարդ Աղաբեկյանը` «Շարժում-88»-ի, ինչն էլ թույլ է տալիս կանխատեսել, որ Բակո Սահակյանը կվերընտրվի:


Որպես «անցումային շրջանի» նախագահի, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Ղարաբաղում դրական տրամադրվածություն կա Բակո Սահակյանի հանդեպ, ընդ որում` և՛ հանրության, և՛ քաղաքական ուժերի շրջանում: Իհարկե, սա չի նշանակում, թե հանրապետությունում նրան ընդդիմացողներ չկան, սակայն երրորդ անգամ նրան նախագահի պաշտոնում տեսնողների թիվը շատ ավելի մեծ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ