ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Գույքահարկի պարտք ունե՞ք, բալիկ ջան

Գույքահարկի պարտք ունե՞ք, բալիկ ջան
05.09.2017 | 09:47

Պարզվում է` երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»` իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել: Բանն այն է, որ Երևանում երեխային պետական մանկապարտեզ ընդունելու համար, մի տրցակ թղթերի հետ, պահանջում են նաև գույքահարկի, այսպես ասած, զրոյական փաստաթուղթ. չներկայացնելու դեպքում հնարավոր է, որ փոքրիկը չկարողանա հաճախել մանկապարտեզ:


Մնում է հասկանալ, թե երեխան ի՞նչ կապ ունի գույքահարկի հետ: Եթե այս միջոցով, այն է` պարտադրաբար, քաղաքապետարանը փորձում է ծնողներից գանձել գույքահարկը, երեխան մեղավո՞ր է, որ ծնողը հնարավորություն չունի կամ այլ պատճառներով չի կարողացել այդ հարկը ժամանակին վճարել: Մի՞թե պարտադրանքի այլ, օրինական մեթոդներ չկան, բացի այս զավեշտալի և անհեթեթ պահանջից: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ