Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցմահ դատապարտյալների մեջ կրկին հույս է արթնացել

Ցմահ դատապարտյալների մեջ կրկին հույս է արթնացել
26.07.2018 | 21:35

Քրեակատարողական հիմնարկների խնդիրներն այնքան բազմաշերտ են ու բազմաբնույթ, որ բավականին բարդ է այդ սխեմայում կողմնորոշվել որն է առավել առաջնային, որն օր առաջ պետք է լուծել: Սակայն մեկ հարց, որն ավելի շատ արդարադատության ընդհանուր համակարգին է վերաբերում, մշտապես առկախված է մնում: Նախորդ իշխանությունների տարիներին արդարադատության տարբեր նախարարներ նշանակվելուց հետո խոստանում էին վերանայել այս հարցը, սակայն հետո մի կողմ էին քաշվում: Խոսքը պայմանական վաղաժամկետ ազատման մասին է:


irates.am-ի խմբագրությունը հաճախ է ցմահ ազատազրկվածներից ու նրանց բարեկամներից նամակներ ստանում, որոնք բարձրաձայնում են իրենց ազատ արձակելու օրենսդրական նորմի չկիրառման մասին և իշխանություններին հորդորում դրան ուշադրություն դարձնել: Նախորդ իշխանությունը, փաստորեն, ոչ մի բան բան չարեց ցմահների այս պահանջը կատարելու ուղղությամբ, հերթն այսօր նոր որակ բերած իշխանություններինն է:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս նշանակվելուց հետո խոստացավ վերանայել նախկին մոտեցումը և պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը քննության հարց դարձնել: Օրերս նախարարությունը տարածեց տեղեկություն, ըստ որի «պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի հիման վրա իրականացված գործընթացի արդյունքում դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նպատակով արդեն իսկ կազմվել է 681 զեկույց, որոնցից 536-ը ուղարկվել են դատարան»: Այնուհետև ներկայացվում է ընթացակարգային փոփոխությունները:


Այս տեղեկությունը բավականին մեծ իրարանցում է առաջացրել ցմահ դատապարտյալների մեջ, և նրանք հույս են հայտնում, որ մինչև աշուն կամ տարվա վերջ իրենք կարող են ազատության մեջ հայտնվել: Սակայն ունեն նաև տխուր փորձ, երբ հայտարարություններն ու խոստումները նախորդ իշխանությունները չեն իրականացրել: Այսօր էլ մտահոգություն ունեն` չստացվի այնպես, որ այս անգամ էլ ամեն ինչ ձևական բնույթ կրի ու նրանք կրկին թևաթափ լինեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ