ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Այլ բարքեր, այլ համակեցություն, այլ մտածողություն, այլ վարքագիծ. Վահե Հովհաննիսյան

Այլ բարքեր, այլ համակեցություն, այլ մտածողություն, այլ վարքագիծ. Վահե Հովհաննիսյան
26.07.2022 | 07:25

Ո´չ կրոնական, ո´չ աշխարհիկ որևէ բացատրություն չկա, երբ 30-նն անց սեռահասուն բուղան ջրային ավտոմատով Երևանի փողոցներում անձնուրաց հարձակվում է անծանոթ մարդկանց վրա։ Ամիսներ առաջ նրա տարեկիցներն իսկական խրամատներում, իսկական ավտոմատներով կռվում-զոհվում էին։ Ինքը Երևանի փողոցներում ջուր է խաղում։ Աղավնոյում՝ գետի ափին Վարդավառը կյանքի տոն է ու ապրելու վճռականության ցուցադրություն, Երևանի կենտրոնական փողոցում թանկարժեք ջիփի լուսամուտից պատահական անցորդի վրա «հրթիռակոծվող» ջուրը նույն տոնի խեղաթյուրումն է։


Եթե դա լիներ մեկ դրվագ, ես չէի խոսի դրա մասին։ Ես չեմ նկարագրում կոնկրետ բուղայի, դրանք շատ էին։ Հարցը ջրոցին չէ. հարցը իրականության ընկալման մեջ է։
Ո՞վ է այսօր տեղյակ, թե կոմայի մեջ գտնվող քանի զինվոր ունենք, ծանր վիրավոր քանի զինծառայող ունենք։ Ու՞մ է դա հետաքրքրում։
Փորձե՞լ է եկեղեցին այս 30 տարվա ընթացքում բացատրել, որ Վարդավառը, այո, շատ գեղեցիկ տոն է, բայց «ջրոցին» խաղում են բակերում, լճափերին, ավազանների շուրջ, և միայն՝ փոխադարձ համաձայնությամբ, որովհետև տոնը պետք է ուրախություն բերի։ 30 տարում դա կարելի էր հաստատ տեղ հասցնել։
Մեկը պետք է բացատրի, որ անծանոթ մարդիկ կարող են լինել անտրամադիր, վատառողջ, կարևոր տեղ շտապող, և որ ձեր դույլով ջուրը կարող է անծանոթի օրը փչացնել, իսկ ոմանց՝ հասցնել հիվանդանոց։


Սա կարող էր անել իշխանությունը, բայց չի արել երբեք, իսկ հիմա Մաշտոցի պողոտայում խորոված անողներից ու պատերազմից շաբաթներ հետո թռվռացող իշխանությունից ի՞նչ ակնկալես։
Սեռահասուն տղամարդը՝ ջրի դույլը կամ ջրային «նռնականետը» ձեռքին անցորդների հետևից վազող, մեր քաղաքացին է, որից ձևավորվում է ամբողջական հասարակությունը։ Եթե նրան չկրթես ու չստիպես կրթվել, չբացատրես-չարգելես, նա կմնա նույնը, ու պետությունն էլ կլինի նրան համապատասխան։


Երեկ ջահել-ջիվան ջրային զենքերով թռվռացող երիտասարդներից շատերը հայեր էին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ պետությունների ամենափրկիչ անձնագրերով։ Նրանց էլ է պետք բացատրել, որ զգաստանան, բացատրել, որ սա պետություն է, որը նոր է ծանր աղետի մեջ եղել։ Հայաստանը ռեստորանի մեծ սեղան չէ։ Սա պետություն է, սա իսկապես Հայաստանն է, և այն չի կարող սփյուռքի համար դառնալ 1900-ականների Կուբան ամերիկացիների համար՝ կազինոների, հասարակաց տների, ռեստորանների, փող լվալու ինչ-որ միավոր։
Ինչո՞ւ եմ սա ասում. Հայաստանում և հայկական աշխարհում պետք է սրընթաց գնա նոր կոնսոլիդացիա՝ պետության և պետականության գաղափարի շուրջ։ Սա չի ենթադրում բարիկադներ, հակառակը։ Սա ենթադրում է պետական մտածողության քարոզ։ Սա էլ իր հերթին նշանակում է՝ այլ բարքեր, այլ համակեցություն, այլ մտածողություն, այլ վարքագիծ։

Դիտվել է՝ 15895

Մեկնաբանություններ