Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մարկեսի կողմից աշխարհի լավագույն մասնագիտություն հռչակված լրագրության մակարդակը շատ է իջել

Մարկեսի կողմից աշխարհի լավագույն մասնագիտություն հռչակված լրագրության մակարդակը շատ է իջել
11.05.2025 | 17:30

Հայաստանում ով գործ չունի՝ կա՛մ երգում է, կա՛մ էժան, փուչիկ բովանդակությամբ հեռուստասերիալներում նկարահանվում, կա՛մ էլ լրագրող է։

Գաբրիել Մարկեսի կողմից աշխարհի լավագույն մասնագիտություն հռչակված լրագրության մակարդակը շատ է իջել։ Հայաստանի մարզական հեռուստաընկերության լրագրողները եթերում համառորեն ասում են՝ ֆուտբոլիստը չկարողացավ կառչել գնդակից։ Գնդակը ծառի ճյո՞ւղ է, ջուր նետված փրկօղա՞կ է, որ կառչեն դրանից։ 11-մետրանոց է նշանակված, ֆուտբոլային մեկնաբանը տուգանային այդ հարվածն իրացնողի մասին ասում է ՝ նա կկարողանա՞ կյանքի կոչել մահապատիժը։ 11-մետրանոցը մահապատիժ կոչել, այն հաջող իրացնելը կյանքի կոչել անվանել՝ մեկնաբանի երևակայության անհաջող թռիչք է։ Ինչպե՞ս կարելի է մահապատիժը կյանքի կոչել։

Շատ չքննադատեմ լրագրողներին, նրանց՝ մի քանի խորհուրդ. Մի՛ վազեք պետական պաշտոնյաների հետևից, նրանք դրան արժանի չեն, միանգամից մի քանի հարց մի տվեք, դրանով դուք պատասխանողին հնարավորություն եք տալիս խուսափել իր համար ամենադժվար հարցից, պատասխանելով այլ հարցի, մի ընդհատեք խոսողին և ամենակարևորը՝ հարցազրույց անելուց առաջ ուսումնասիրեք զրույցի թեման, որ ձեզ չխաբեն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ