Կոռուպցիայի և մենաշնորհի դեմ «քրտնաջան» պայքարի երեք շաբաթն անցավ: Կառավարության խոստումով մենք արդեն պետք է այլ պետությունում ապրեինք, բայց ամեն ինչ առաջվանն է ու նույնիսկ ավելի վատ: Առայժմ մեզ այդ մարտից օգուտ մնաց հուշաթերթիկը, վերջին օրերին էլ դրան գումարվեց ևս մեկ «գործիքակազմ»:
Հետևենք այն բանին, թե ինչպես է Իրանը շարունակում միջնորդավորված պայքարն ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների: Շատերդ լսած կլինեք, որ սիրիացի քրդերն ու ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող սիրիական «ժողովրդավարական կոալիցիան» ռազմական գործողություններ են սկսել Էր-Ռաքքա քաղաքի ազատագրման համար, որը տխրահռչակ «իսլամական խալիֆայության» մայրաքաղաքն է համարվում:
Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում Սկանդինավյան երկրների և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական հանդիպման ընթացքում կողմերը հնարավորություն ստացան ամրապնդել մեծ կոնսենսուսը՝ ի դեմս մարտահրավերների, որ կարող են տրանսատլանտյան կապերը խարխլել:
Տևական ժամանակ Բունդեստագը տարբեր պատճառներով հապաղում էր, բայց արդեն հաջորդ շաբաթ հայերի զանգվածային կոտորածին Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ. կտրվի իր անունը՝ ցեղասպանություն, գրում է գերմանական Die Welt-ը:
Հարաբերական դադարից հետո ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում տեղաշարժ է սկսվել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ տեղեկացրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեք հունիսի 7-ի երեկոն: Կառավարող կուսակցության գլխին, կարծես, երկնակամարը փլվեց: Սկսվեցին խոսակցություններ կոալիցիայի մասին, դուռը թակում էր ինչ-որ այլ կուսակցության հետ իշխանությունը կիսելու անհրաժեշտությունը:
Մի ամպամած հինգշաբթի օր վերադասը խրոխտ ավետեց՝ ո՜վ հայ ժողովուրդ, փրկությունդ ներկրումն է։ Յուրաքանչյուրը կարող է ներկրել սրտի ուզածը, օրինակ՝ գազ և մաստակ, շաքարավազ ու լոլիկ, շոկոլադի սալիկ և անգամ բանան, եթե անբանի մեկը չէ։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...