Նիկոլը հայտարարեց.
«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ…»:
Առաջինը՝ այն բացահայտորեն հակասում է սահմանադրության գերակայության սկզբունքին, եթե միջազգային պայմանագիրն անհամատեղելի է երկրի մայր օրենքի հետ, ապա, ըստ սահմանադրական տրամաբանության, պայմանագիրը չպետք է վավերացվի, ոչ թե Սահմանադրությունը հարմարեցվի։ Այլապես ստացվում է, որ Սահմանադրությունն ընդամենը ձևականություն է, որը կարելի է փոփոխել ըստ քաղաքական ցանկության։
Երկրորդը՝ այս հայտարարությունը փաստացի ճնշում է Սահմանադրական դատարանի անկախության վրա։ Ասվածը ուղերձ է՝ եթե ՍԴ-ն մեզ խանգարի, մենք ՍԴ-ին կշրջանցենք՝ փոխելով խաղի կանոնները։
Երրորդը՝ սա բարոյական հարված է սահմանադրականության հիմքերին:
Եվ եթե խաղաղության պայմանագիրը հակասում է մեր սահմանադրական իրավանորմերին, ապա հարցը պետք է ձևակերպել այլ կերպ՝ պե՞տք է արդյոք խաղաղություն ամեն գնով, նույնիսկ՝ Սահմանադրության ոտնահարման:
Սա պարզապես տեխնիկական հայտարարություն չէ, սա նիկոլական մտածողություն է՝ համաձայն որի օրենքը պետք է հարմարվի իրենց իշխանությանը, ոչ թե իշխանությունը՝ օրենքին։
Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ