Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.12.2020 | 23:03

Սրա հա­մար է, որ Տե­րը համ­բե­րա­տար է նրանց նկատ­մամբ և նրանց վրա հե­ղում է իր ո­ղոր­մու­թյու­նը։ Նա տե­սավ և ի­մա­ցավ նրանց կոր­ծա­նու­մը, որ դա­ժան էր։ Սրա հա­մար էլ բազ­մա­պատ­կեց իր նե­րո­ղամ­տու­թյու­նը։ Մար­դու ո­ղոր­մու­թյունն իր մեր­ձա­վո­րի վրա է, իսկ Տի­րոջ ո­ղոր­մու­թյու­նը` բո­վան­դակ մարմ­նա­վո­րի։ Տե­րը հան­դի­մա­նում, խրա­տում և ու­սու­ցա­նում է և, իբրև հո­վիվ, նրան իր հոտն է վե­րա­դարձ­նում։ Ո­ղոր­մում է նրանց, ով­քեր ըն­դու­նում են խրա­տը և շտա­պում են լսել նրա վճիռ­նե­րը։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 18. 9-14

Դիտվել է՝ 43370

Մեկնաբանություններ