ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իրականում առաջ մղող ուժը թաքնված է

Իրականում առաջ մղող ուժը թաքնված է
02.10.2025 | 11:46

Ինչպե՞ս է մարդկությունը համակերպվում է «անմիտ կոնֆորմիզմի» հետ։

Պատասխանը մարդկության հոգեկերտվածքի, ընկալման և տեղեկատվության մշակման մեջ է։

Մեր հոգեկանի կառուցվածքը, զգացմունքները, վարքագիծը և մտքի ձևավորումը գիտակցորեն տեղի չեն ունենում։

Սա կարող է տարօրինակ թվալ, բայց հոգեբանական հետազոտությունները հստակ ցույց են տվել, որ այդ գործընթացները տեղի են ունենում գիտակցական ավելի ցածր մակարդակում՝ ինչպես այսբերգը, որի միայն մի փոքր մասն է տեսանելի։

Իրականում առաջ մղող ուժը թաքնված է, և այդ թաքնված շերտի վրա են ազդում՝ հոգեբանական և ճանանչողական պատերազմները։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5772

Մեկնաբանություններ