«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Ե՞րբ ենք մեր երկրում «խալխ չլինելու» մթնոլորտ ստեղծելու

Ե՞րբ ենք մեր երկրում «խալխ չլինելու» մթնոլորտ ստեղծելու
19.02.2026 | 17:27


Տպավորություն է, որ մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն։

Մենք իրար կուտենք, կվերջացնենք, և այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում՝ ամեն փոքրիկ առիթով իրար սպանելու, իրար վրա ինքնահաստատվելու, իրար ճնշելու, իրար ոչնչացնելու, դրա հիմնական մեղավորը մեր քաղաքական, բիզնես և այլ, այսպես կոչված, էլիտաներն են, որոնք տարիներ շարունակ այնպիսի նյարդային ու լարված իրավիճակ են ստեղծել նաև հոգեբանորեն մեր հասարակության մեջ, որ ժողովուրդն արդեն չարացել է։

Հայկական լրահոսում գրեթե ամեն օր կարդում ենք՝ սպանություններ, դանակահարություններ, կոնֆլիկտներ․․․

Հայաստանը աշխարհի երևի եզակի պետություններից է, որտեղ ապրում են ճնշող մեծամասնությամբ նույն ազգի ներկայացուցիչներ, այսինքն՝ հայեր։

Այլ երկրներում, որտեղ բազմաթիվ այլ ազգեր են ապրում, այդ ազգերը մեկը մյուսի նկատմամբ շատ ավելի հանդուրժող և ադեկվատ են վերաբերվում, քան մենք՝ հայերս, ինքներս մեզ հետ, և դժվար է արդեն ասել՝ մենք ընդհանուր մի ա՞զգ ենք, թե ոչ։

Սիրելի քաղաքական էլիտաներ, բիզնեսմեններ և այլոք, ժամանակն է՝ մենք նստենք, հասկանանք՝ ոնց ենք մեր երկրի ապագան պատկերացնում, ոնց ենք իսկապես մեր երկրում հանդուրժողականության, սիրո, հարգանքի, իրար նկատմամբ հոգ տանելու և խալխ չլինելու մթնոլորտ ստեղծելու։

Այսպես ուղղակի չի կարելի շարունակել:

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ