«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Մահազդ

Մահազդ
20.02.2026 | 16:33

Ի Տեր ննջեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:

Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա Եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը ծնվել է 1941թ.-ին Հալեպ քաղաքում (Սիրիա):

Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Ազգային Հայկազյան Վարժարանում։

1953-57թթ. ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում:

1957թ.-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Արտակ արքեպս. Մանուկյանի։

1960թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1962թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա Կաթողիկոսի:

1962-65թթ.-ին ուսանել է Լոնդոնի Քինգս քոլեջում (King's College):

1972թ.-ին ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:

1974թ.-ին ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Խորէն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:

1980թ.-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով արժանացել է Արքութեան պատվի։

1965-95թթ.-ին ստանձնել է մանկավարժական, վարչական և առաջնորդական տարբեր պատշտոններ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո:

1995թ.-ին տեղափոխվել է Հայաստան, վարչական և մանկավարժական պաշտոններ ստանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ