Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Հակիրճ՝ սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին

Հակիրճ՝ սինոդի սկզբունքով եկեղեցական ինքնակառավարումը վերանայելու թեզերի մասին
26.02.2026 | 15:19

Այս սկզբունքը ծանոթ է Հայ Եկեղեցու պատմությանը, այն հիմնականում՝ գործել է ներեկեղեցական ինքնակառավարումը օտար ուժերից անմիջական կախվածության մեջ դնելու անթաքույց նկրտումներով: Բնորոշ է այն, որ 1807-1836թթ. սինոդական համակարգը ներդրվել է Օսմանյան կայսրության ջանքերով, իսկ 1836-1917թթ.՝ ցարական Ռուսաստանում հաստատված, այսպես կոչված՝ «Պոլոժենիով»:

Պատմականորեն Հայ Եկեղեցուն բնորոշ է եղել ժողովականության սկզբունքը, ինչն իրագործվել է հիմնականում՝ Ազգային-եկեղեցական ժողովների միջոցով, սակայն այդ և մյուս մարմինները եղել և մնում են իբրև խորհրդատվական, իսկ կառավարման գերագույն իշխանությունը վերապահվել է Կաթողիկոսին, ինչն արտաքին և, ցավոք, նաև ներքին սպառնալիքների համատեքստում ապահովել է կայուն կառավարում:

Գործնականում վերը նշված երկու դեպքում էլ՝ օտար ուժերի անմիջական ներգործությամբ սինոդը շատ կարճ ժամանակում խորհրդակցական մարմնից անխուսափելիորեն վերածվել է պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնող և վերահսկող կառույցի:

Սինոդական համակարգը, ըստ էության, հարմարեցված է ոչ թե ինքնակառավարման, այլ արտաքին ուժերի կողմից խորհրդակցական մարմնի իմիտացիա ապահովող կառույցի միջոցով անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին, ինչին ժամանակին դիմել են Թուրքիան, ապա ցարական Ռուսաստանը, և սա պատմական իրողություն է:

Սինոդի համակարգը չունի նաև դավանական կամ աստվածաբանական որևէ հիմնավորում:

Հ.Գ. Գործող կանոնադրական հիմքերը պարզապես բացառում են սինոդական համակարգը կամ այդ համակարգի սկզբունքներով մարմին ձևավորելը:

Աստված պահապան մեր Երկրին և Եկեղեցուն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ