Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 4

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 4
07.03.2026 | 12:26

Սկիզբը՝ այստեղ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) դեռ 2 օր առաջ մամուլի հաղորդագրությամբ հանդես է եկել Թել Ավիվի արվարձանում գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ:

«ԻՀՊԿ-ն հիպերձայնային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարված է հասցրել պաշտպանության նախարարության շենքում (Իսրայելի) և Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում ռազմավարական թիրախներին»,- ТАСС-ի փոխանցմամբ, նշված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշված է նաև, որ կորպուսը տվյալ պահին արդեն ոչնչացրել է «տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ ժամանակակից ռադարներ»:

Ինչպես այսօր, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , տեղեկացրել են ԻՀՊԿ-ից, կորպուսը ոչնչացրել է ամերիկյան հերթական «MQ -9 Reaper» անօդաչու թռչող սարքը (լուսանկարը՝ ներքևում), որն արդեն 4-րդն է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր: Բացի վերոնշյալից, քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է Իրանական ՀՕՊ համակարգի կողմից Սպահանի երկնքում երկու «Heron» անօդաչու թռչող սարքերի ոչնչացման տեսանյութը։

Ավելի վաղ «Tasnim» (https://t.me/Tasnimnews/392389 ) գործակալությանը հղում կատարելով, հաղորդվել էր , որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի բանակի հարձակումների 17-րդ ալիքի շրջանակում 40 հրթիռ է արձակել ամերիկյան և իսրայելական թիրախների ուղղությամբ:

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն հայտնել է, որ Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Հորմուզի նեղուցի վրա: Իրանն արգելափակում է ոչ միայն ռազմական կամ նավթատար, այլև առևտրային և ձկնորսական նավերի երթևեկությունը:

«Պարսից ծոցում ևս մեկ նավթատար նավ է խոցվել ու այրվում է․․․»,- մոտ 3 ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վազգեն Պետրոսյանը և հրապարակել համապատասխան տեսանյութը :

Ինչպես երեկ երեկոյան հաղորդել է «Tasnim» գործակալությունը՝ հղում կատարելով, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարի հայտարարությանը, «Abraham Lincoln» ավիակիրը, որը փորձելով վերահսկել Հորմուզի նեղուցը, Օմանի ծովում մոտեցել էր Իրանի ծովային սահմաններին և նրանից գտնվել է 340 կմ հեռավորության վրա, հարված է ստացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի անօդաչուների կողմից: Տեղեկացվել է նաև, որ ավիակիրն իրեն ուղեկցող ականակիրների հետ միասին արագորեն փախել է և այժմ գտնվում է տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։

Ըստ «Комсомольская правда»-ի հրապարակման, բրիտանացի լրագրող Մարտին Ջեյի կարծիքով, ամերիկյան և իսրայելական իշխանությունները թերագնահատել են Իրանին: Ռազմական ռազմավարությունն արդեն բացահայտել է բազմաթիվ սխալ հաշվարկներ։ Բացերը մատնանշել են Թեհրանի վերջին գործողությունները։ Ինչպես գրել է լրագրողը, ակնհայտ սխալ հաշվարկ է եղել Իրանի իշխանությունների կողմից Հորմուզի նեղուցի անսպասելի շրջափակումը, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից դա հաշվի չի առնվել: Ջեյն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը սխալվել են նաև Պարսից ծոցի մյուս երկրների՝ հակամարտությանը միանալու հարցում: Լրագրողը լուրջ հետևանքներ է կանխատեսել այդ պետությունների տնտեսության համար։

«Комсомольская правда»-ի այսօրվա հրապարակման համաձայն, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ կամիկաձե ԱԹՍ-ով հարված է հասցվել է Բահրեյնում այն երկնաքեր հյուրանոցին, որտեղ եղել են «իրենց բազաներից փախած» ԱՄՆ-ի զինվորականները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական բանակի հարվածներն ամերիկյան օբյեկտներին հանգեցրել են Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմաբազայի ամբողջական ոչնչացմանը և իրաքյան Էրբիլում ամերիկյան հյուպատոսության ոչնչացմանը: Այս ֆոնին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը որոշում է ընդունել Բահրեյնում դեսպանատներից դիվանագիտական անձնակազմի մի մասին և նրանց ընտանիքների անդամներին տարհանելու մասին:

Իրանը, РБК-ի փոխանցմամբ, խոստացել է առաջիկա օրերին ավելի ինտենսիվ և մասշտաբային հարձակումներ իրականացնել: Զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը կավելացնի հարվածները հակառակորդի դիրքերին: Այն նաև պատմել է Իսրայելի ռազմական օբյեկտների և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա հարձակումների մասին։

«Առաջիկա օրերին Իրանի հարձակումները թշնամիների դիրքերի ուղղությամբ ավելի ինտենսիվ և մասշտաբային կդառնան»,- «Tasnim» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի միացյալ հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։

Իրանի հրամանատարությունը զեկուցել է նաև Իսրայելի «Ռամաթ Դավիդ» ավիաբազայի և «Մերոն» ռազմաբազայի ռադիոտեղորոշիչ օբյեկտի վրա հարձակումների մասին: Բացի այդ, հանրապետությունը հարվածներ է հասցրել Էրբիլում (Իրաք) ԱՄՆ շտաբին և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազային։

Ինչպես այսօր հաղորդել է «РИА Новости» գործակալությունը՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հայտարարությանը, Իսրայելի ՑԱՀԱԼ-ը գրանցել է Իրանից հրեական պետության ուղղությամբ հրթիռների ևս մեկ արձակում, հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ:

Նույն գործակալության փոխանցմամբ , Իրանը նախատեսում է նոր սերնդի և ավելի առաջադեմ հրթիռներ կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններում, մինչ այդ օգտագործել է հին նմուշներ. այս մասին հայտնել է Իրանի Ֆարս լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի աղբյուրին:

«Նոր սերնդի հրթիռները ճանապարհին են: Սպասվում է, որ առաջիկա օրերին օրակարգ կմտնի հարձակումների նոր մոտեցումը՝ ավելի առաջադեմ և քիչ օգտագործված, բարձրացված հեռահարությամբ հրթիռների կիրառմամբ»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Նրա տվյալներով՝ Իրանն այս պահի դրությամբ հիմնականում կիրառել է 2012-2014 թթ. արտադրության հրթիռներ։ Նշվել է նաև, որ տարբեր տեսակի հրթիռային համալիրների արտադրությունը շարունակվում է մշտական հիմունքներով։

Ինչպես գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է։ Նախ՝ ամերիկացիները սպանում են Իրանի առաջնորդին և մեծ պատերազմ սկսում Մերձավոր Արևելքում։ Հետո սկսում են քննարկել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը:

«Այնուհետև դաշինքի դեգեներատները՝ Թրամփի հլու կամակատար Ռյուտեի գլխավորությամբ, սկսում են քննարկել Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը՝ ԱՄՆ-ին օգնելու համար։ Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, նոր պատերազմի համար Սպիտակ տան ղեկավարին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- գրել է Մեդվեդևը։

Բրիտանացի նախկին դիվանագետ Ալասթեր Կրուկը, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , YouTube-ի ալիքում ընդգծել է, որ Իրանը կարողացել է ոչնչացնել ԱՄՆ-ի ռազմական ծրագրերը: Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմը «խուճապի մեջ է»։ Նրա խոսքով՝ Իրանում գործողությունն «արդեն դուրս է եկել վերահսկողությունից»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ