«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի

Եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի
21.06.2026 | 13:07

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, հատկապես բերքառատ վայրերում, արդեն մի քանի օր է՝ ուժեղ կարկուտ է գալիս։ Հավկիթի մեծության կարկուտն անխնա ոչնչացնում է բերքը։

Հայաստանի վարչապետը երեկ հռետորական հարց էր տվել, թե պետք է պարզել այդ անոմալ տեղումների պատճառը։

Համաձայն եմ, պետք է պարզել, թե ինչու նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները, ինչու ժամանակին չեն ցրում կարկտաբեր ամպերը։ Դրանք պետության ենթակա կառույցներ են։

Գուցե նրա համար է, որ հայ գյուղացին բերք չստանա, և կառավարությունը այլևս ստիպված չլինի՞ արդարանալ կամ փոխհատուցել Ռուսաստան արտահանելու սահմանափակման համար։ Եթե չկա բերք, ինչի՞ համար պետությունը սուբսիդիա հատկացնի տուժած գյուղացուն։

Ավելին, կառավարությունը խոստացել է փակված ռուսական շուկայի դիմաց բացել Եվրամիության շուկան։ Ու քանի որ Եվրոպան մտադիր չէ բացել իր դռները Հայաստանի առաջ, պետք է մի պատճառ էլ մտածել այդ փակված դռների արդարացումը գտնելու համար։ Հետևաբար, եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի։

Մի զարկով երկու նապաստակ է խփում։ Ի՞նչ կասեք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7035

Մեկնաբանություններ