«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց եմ ասելու, որ սովորել եմ Պապ թագավորի փողոցում

Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց եմ ասելու, որ սովորել եմ Պապ թագավորի փողոցում
22.06.2026 | 15:40

Նոր կարդացի, որ Ամիրյան փողոցը դառնալու ա Պապ թագավորի փողոց։

Բան չունեմ ասելու՝ լրիվ հասկանալի ա։ Բայց իմ դպրոցը հենց Ամիրյանում էր, ու ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց եմ ասելու, որ սովորել եմ Պապ թագավորի փողոցում։ Ինչ-որ՝ չի ստացվում։

Հետո էլ... Ճիշտն ասած՝ մենք շատ ենք սիրում արքայական, պատմական, աստվածաշնչյան անունները՝ արքայախեղդ ենք անում մեր փողոցները, շենքերը, ձեռնարկությունները, խանութները։ Էդ մոլուցքը ոչնչով չի զիջում սովետական տարիներին հեղափոխականների անուններով անվանելու մոլուցքին։ Ա՛յ մարդ, ինչի՞ չլինի, ասենք՝ արևի փողոց, եղրևանու փողոց, ծիրանի փողոց, թթենիների փողոց, գինու փողոց, վերջիվերջո՝ խաղաղության փողոց, ընտանեկան փողոց, սիրո փողոց։ Ի՞նչ ա՝ դրանից Երևանն ավելի անլու՞րջ կդառնա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10416

Մեկնաբանություններ