«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հասարակության զգալի հատվածը՝ 50 տոկոսից ավելին, շարունակում է մնալ ազգային ինքնության և արժեքային դաշտում

Հասարակության զգալի հատվածը՝ 50 տոկոսից ավելին, շարունակում է մնալ ազգային ինքնության և արժեքային դաշտում
27.06.2026 | 18:11

Ուղիղ մեկ տարի առաջ բոլորս արձանագրեցինք, որ հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի ու խայտառակության հերթական հանգրվաններից մեկը։ Այդ օրը Հայաստանի իշխանությունները պաշտոնապես սկսեցին արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ գրոհելով Մայր Աթոռը։ Հենց այդ օրը վերջնականապես պարզ դարձավ, որ գլխավոր ապալեգիտիմի մտասևեռումները պարզապես պոպուլիստական հայտարարություններ չեն, այլ ցանկացած գնով իր նպատակին հասնելու մոլուցք։

Միջնադարյան վաչկատուներին բնորոշ այս արշավով փաշինյանական խունտան արդեն շուրջ մեկ տարի հետևողականորեն ամեն ինչ անում է եկեղեցին կազմաքանդելու, այն սովորական «հիմնարկի» վերածելու և սեփական քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու համար։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մայր Աթոռի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, իր տրամաբանությամբ և կիրառվող մեթոդներով հիշեցնում է 1915 թվականին Պոլսում իրականացված գործընթացները։ Ընդհանուր գաղափարը նույնն է՝ նախ անվանարկել եկեղեցին, ապա փորձել գլխատել ազգը՝ թիրախավորելով նրա հոգևոր և ազգային հենասյունը, որպեսզի ավելի հեշտ լինի լուծել քաղաքական նպատակները։

Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ինչքան էլ իշխանությունը փորձեց քաղաքական տեխնոլոգիաներով, վարչական լծակ կամ քարոզչություն անել, հասարակության զգալի հատվածը՝ 50 տոկոսից ավելին, շարունակում է մնալ ազգային ինքնության և արժեքային դաշտում: Դե, իսկ վերջում տաճարը հաղթելու է փողոցին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7066

Մեկնաբանություններ