«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ինչ ծուղակի մեջ են մեզ տեղավորում՝ հանուն գլոբալ դերակատարների շահերի

Ինչ ծուղակի մեջ են մեզ տեղավորում՝ հանուն գլոբալ դերակատարների շահերի
03.07.2026 | 22:07

Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է.

«Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ»:

Գրառման շարունակությունը ինձ այնքան հետաքրքիր չէր, որքան այս մասը, ընդ որում, մեկ արտահայտություն, որն ամբողջ մտքի բանալին է. «փոխկապակցվածություն»: Համատեքստը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխկապակցվածության ստեղծումն է։

Իդեալիստների համար սա երազանք է, որովհետև նրանք հավատում են, որ փոխկապակցվածությունը պատերազմները կդարձնի իռացիոնալ։

Բայց ես իդեալիստ չեմ, ես ռեալիստ եմ, ավելի շուտ` ռեալիստ-կոնստրուկտիվիստ, և ես վստահ եմ, ինչը նաև պատմությունն է ապացուցել, որ պետությունները ռացիոնալ դերակատարներ են, որոնք հակված են ազգային շահը պաշտպանելու համար կիրառել ագրեսիա։ Այո, մարդը, ինչպես և պետությունը, հակված են ուժ կիրառել, հետևաբար, իդեալիստների այս վարդագույն երազանքը գործնականում հանգեցնելու է նրան, որ երեք պետություններից այն պետությունը, որն ավելի թույլ է, փոխկապակցվածության համատեքստում դառնալու է դոմինանտ տնտեսության, դոմինանտ լոգիստիկ, դոմինանտ ֆինանսական, ռազմական, քաղաքական դերակատարի շահերի կցորդը։

Փոխկապակցվածությունը Հայաստանի համար կվերածվի աղետի այն պահին, երբ Հայաստանը որոշի տեր կանգնել իր ազգային շահերին։ Փոխկապակցվածությունը ենթադրում է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ցանկացած վեճ կհանգեցնի Հայաստանի պարալիզացմանը։

Վստահ եմ, որ իդեալիստները նման բաների վրա թքած ունեն, որովհետև իրենց համար ազգային շահի ընկալումն այլ է, քան՝ ռեալիստների համար։

Ցանկացած կողմ, որն առաջ է մղում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխկապակցվածություն, այդ կողմը գործնականում աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի զավթչական քաղաքականությանը։

Հ.Գ. Երանի ձեզ, որ միայն շահն եք տեսնում, և ատելությունը կուրացրել է ձեզ, ու չեք տեսնում, թե ինչ ծուղակի մեջ են ձեզ տեղավորում, հանուն գլոբալ դերակատարների շահերի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10513

Մեկնաբանություններ