«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Երբ հոգին զգում է Աստծո ներկայությունը

Երբ հոգին զգում է Աստծո ներկայությունը
09.08.2026 | 11:41

Կան պահեր, երբ մարդը շատ խոսքերի կարիք չունի։ Բավական է կանգնել Աստծո առաջ, լռել և թույլ տալ, որ հոգին զգա այն, ինչ բառերով հնարավոր չէ արտահայտել։

Այդպիսի պահերից ամենասրբազանը Սուրբ Պատարագն է։

Պատարագին մենք պարզապես եկեղեցի չենք գալիս։ Մենք գալիս ենք հանդիպելու Քրիստոսին։ Եկեղեցու լռության, աղոթքի, խնկի բույրի, շարականների և Սուրբ Խորհրդի մեջ մարդը սկսում է զգալ մի իրականություն, որն աշխարհիկ կյանքի աղմուկի մեջ հաճախ կորցնում է՝ Աստծո կենդանի ներկայությունը։

Երբեմն Պատարագի ընթացքում հոգին խաղաղվում է առանց որևէ ակնհայտ պատճառի։ Սիրտը թեթևանում է, աչքերը՝ արցունքոտվում, և ներսում ծնվում է մի անբացատրելի զգացում, թե դու այլևս մենակ չես։ Այդ պահին հասկանում ես, որ Աստված ոչ միայն լսում է քո աղոթքը, այլև մոտ է քեզ՝ ավելի մոտ, քան կարող ես պատկերացնել։

Սուրբ Պատարագը մարդու հոգու համար պարզապես ծես չէ։ Այն վերադարձ է դեպի Աստված, վերադարձ է դեպի սեփական խորությունը, դեպի այն լռությունը, որտեղ մարդը նորից կարողանում է լսել իր Արարչի ձայնը։

Եվ երբ արժանանում ենք Սուրբ Հաղորդությանը, այդ հանդիպումը դառնում է առավել խոր և անձնական։ Քրիստոս գալիս է մեր կյանք՝ ոչ թե որպես հեռավոր Աստված, այլ որպես կենդանի Տեր, Ով ցանկանում է մտնել մեր սրտի մեջ, բուժել, նորոգել և Իր խաղաղությամբ լցնել այն։

Գուցե հենց դրա համար է, որ Պատարագից հետո մարդը երբեմն դուրս է գալիս եկեղեցուց նույն արտաքին կյանքը շարունակելու, բայց՝ այլ սրտով։

Որովհետև երբ իսկապես հանդիպում ես Աստծուն, անհնար է նույնը մնալ։

Եկե՛ք Սուրբ Պատարագի։ Գուցե այս անգամ ոչ թե պարզապես լսենք Աստծո մասին, այլ մեր հոգու խորքում զգանք Նրա ներկայությունը։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 5677

Մեկնաբանություններ