ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.11.2026 | 00:05

Տեր Հիսուս, Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո մարմնին միավորվածները, Քեզ ունի որպես քավիչ Քո Արյամբ գնված Քո հոտը։
Նայիր ամենքին, սփոփիր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրու մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրու մեր հոգնությունները Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ով Տեր և խոստացար։
Արժանացրու յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս։
Ամեն։


Ներսես Լամբրոնացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ