Երբ անսակարկելի արժեքների շուրջ սկսում են առաջարկներ քննարկել, հարցը դադարում է սկզբունքային լինելուց և դառնում է սովորական առուծախ։
Արցախը՝ մեր Հայրենիքի անքակտելի մասը, անփոխարինելի ու չվաճառվող արժեք է, և երբ այն դարձավ բանակցային սակարկման առարկա, անխուսափելի էր, որ գործարքը հասնելու էր ամենացածր շեմին։ Դիմացինին մեկ անգամ ցույց տալով, որ պատրաստ ես զիջել անզիջելին, մնացած ամեն ինչ վերածվում է զուտ գնի շուրջ պայմանավորվածության։ Իսկ այդ իրավիճակում անգին արժեքը վաճառքի հանած կողմի դժգոհությունը՝ առաջարկված էժան գնից, այլևս ոչ ոքի չի հետաքրքրում. հարգանք չի կարող վայելել նա, ով արդեն համաձայնել է վաճառել սրբությունը։
Հ.Գ. Սա հավասարապես վերաբերում է թե՛ «արտաքին», թե՛ «ներքին» առուծախ անողներին։ Մի՛ բողոքեք, թե էժան գին են առաջարկում, եթե արդեն իսկ հաշտ եք վաճառքի մտքին:
Զաքար Խոջաբաղյան