ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Հանդիպման վայրը փոխել չի կարելի

Հանդիպման վայրը փոխել չի կարելի
22.10.2014 | 15:58

Քիչ առաջ ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան հանդիպումը։ Ինչ հարցեր են կոնկրետ քննարկվել, դեռևս պաշտոնական և ոչպաշտոնական աղբյուրները լռում են։ Չի բացառվում, որ նրանք համաձայնեցրած լինեն առաջիկա հանրահավաքի իրենց ելույթները։ Ինչևէ, այս պահին հայտնի է միայն, որ հանդիպումը կայացել է «Արարատ» գինու, օղու, կոնյակի կոմբինատում։ Սա նշանակում է, որ ոչ թե Գագիկ Ծառուկյանն է գնացել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն է այցելել Գագիկ Ծառուկյանին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ