CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով

Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով
26.01.2016 | 02:16

Ավարտվեց արագ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: ՈՒթ հանդիպումներից միայն մեկում խաղաղ դաշն կնքելով՝ երկրի չեմպիոն հռչակվեց Ռոբերտ Հովհաննիսյանը, ով դասականում նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը: Նրանից մեկ միավոր պակաս արդյունքով փոխչեմպիոն է դարձել Տիգրան Պետրոսյանը: Վեց միավորով 3-6-րդ տեղերն են կիսել Արման Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանն ու Կարեն Գրիգորյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ