Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ինչպես կվարվեն վնասազերծված դիվերսանտների հետ

Ինչպես կվարվեն վնասազերծված դիվերսանտների հետ
15.04.2023 | 22:13

«Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերեվարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր՝ եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեկը մի քանիսի դիմաց: Այդպես եղել է և՛ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում:

Իսկ թե այսօր «ներկաներն» ինչպես կվարվեն սյունեցիների կողմից վնասազերծված դիվերսանտների պարագայում, դժվար է ասել: Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ