Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բա մեզ պե՞տք է Զելենսկին / Ռիժկովն էլ մեռավ

Բա մեզ պե՞տք է Զելենսկին / Ռիժկովն էլ մեռավ
29.02.2024 | 13:55

Մյունխենում ու Փարիզում Փաշինյանի արած մի շարք հայտարարություններ ոչ միայն մտահոգիչ են, այլև՝ վտանգավոր:

Դրանք անխուսափելիորեն ունենալու են հետևանքներ:

Ինչ վերաբերում է ներքին անցուդարձին, ապա Փաշինյանի իշխանությունը հենց որևէ շարժվող բան է տեսնում, անմիջապես ուզում է հարկել:

Այս և այլ թեմաներն է մեկնաբանում Արմեն Հակոբյանն այսօրվա թողարկման շրջանակներում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ