Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հիստերիայի մեծ ալիք՝ Ադրբեջանում

Հիստերիայի մեծ ալիք՝ Ադրբեջանում
09.04.2024 | 14:00

Ռուբեն Վարդանյանի առաջադրումը 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի՝ բարեգործական և մարդասիրական գործունեության համար, հիստերիայի մեծ ալիք է առաջ բերել Ադրբեջանում։

Ադրբեջանական մամուլը թիրախավորում է ոչ միայն Վարդանյանին, ում խնդիր է դրված ներկայացնել որպես «ահաբեկիչ», այլև դատապարտում է Արևմուտքին՝ նման քայլի գնալու համար։ Տարբեր մեկնաբաններ նշում են, որ այս մրցանակաբաշխությունը «կառավարվում է հայկական սփյուռքի կողմից», որ «չկա որևէ սկզբունքայնություն այս միջոցառման վերաբերյալ»։ Ըստ ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի՝ այս առաջադրումը PR ակցիա է, որի նպատակը Վարդանյանի դուրս բերումն է Բաքվի բանտից, բայց իրենք չպետք է թույլ տան, որ դա տեղի ունենա։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ