ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Վեհափառի այցը Վատիկան

Վեհափառի այցը Վատիկան
16.09.2025 | 18:40

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։ Գարեգին Բ-ն և Լևոն 14-րդը խոսել են ինչպես հոգևոր համերաշխության, այնպես էլ Արցախի հայկականության թեմաներով։

Ինձ համար Վեհափառի այս այցը Վատիկան ավելի շատ քաղաքական նպատակներ ունի։ Հռոմի պապը հզոր աշխարհաքաղաքական ազդեցություն ունի, և եթե երկու հոգևոր առաջնորդները պայմանավորվածության գան, Նիկոլ Փաշինյանից այլևս որևէ ձայն, ծպտուն չի լսվի Եկեղեցու դեմ։

Առաջիկա օրերին կհասկանանք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6177

Մեկնաբանություններ