Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Մնացել է բացառապես քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատողների և ֆեյքաֆաբրիկայի ակտիվիստների հույսին

Մնացել է բացառապես քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատողների և ֆեյքաֆաբրիկայի ակտիվիստների հույսին
02.11.2025 | 12:36

Դատելով Հովհանավանք 2-ից՝ Փաշինյանը այս արշավում նույնիսկ վարչական ռեսուրսին այլևս սկսել է չտիրապետել: Մնացել է բացառապես քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատողների և ֆեյքաֆաբրիկայի ակտիվիստների հույսին:

Եթե անցած կիրակի Հովհանավանքում գրանցեց պռավալ ու ձախողում, ապա այս կիրակի՝ կոլապս ու ագոնիա: Մյուս կիրակի գրանցելու է կապիտուլյացիա, բայց ժանրի կանոններով դա համարվելու է «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի»:

P.S. Էլ մի արա, էս տեմպերով էլի կապիտուլյացիա ես ստորագրելու, մի արա:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3877

Մեկնաբանություններ