Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է
04.11.2025 | 11:39

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը՝ մաղթելով ազգընտիր Հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և հոգևոր անբեկանելի եռանդ՝ փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։

Թող Ամենաբարին Աստված զորակից լինի Նորին Սրբությանը այս դժվարին ժամանակաշրջանում հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը՝ նորանոր աստվածաշնորհ արարումներով պայծառացնելով հայոց անդաստանը և առատացնելով մեր կյանքում Աստծո անհամար բարիքները, օրհնությունն ու շնորհները՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի շինություն մեր Հայրենիքի։

Եվ թող Բարձրյալն Իր ողորմությամբ անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ծաղկյալ՝ Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ