Ես իհարկե շատ բան չգիտեմ, ես կասեի գրեթե ոչինչ չգիտեմ, բայց գիտեմ մի պարզ ճշմարտություն և վստահ կարող եմ ասել.
որտեղ պառակտում է, այտեղ դևերն են վխտում և սատանան է գործում, իսկ որտեղ միաբանություն է տիրում, այնտեղ Աստված է ներկա։
Միաբանությունը հզոր ուժ է, որը հրաշքներ է գործում, իսկ անմիաբանությունը բերում է անդառնալի կորուստների։
Մեր ազգը միշտ տուժվել է անմիաբանության պատճառով, մեզ միշտ պառակտելով են հաղթել։ Եկեք գոնե այս անգամ խոհեմ գտնվենք և թույլ չտանք, որ մեզ ամբողջովին հաղթեն։
Խորհենք այս մասին, գտնենք և ոչնչացնենք մեզ պառակտող ուժերին, քանի նրանք մեզ չեն ոչնչացրել։
Աստված մեզ օգնական
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ