ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ապրողներին պետք էր հերոսի պես պահել, որ մեռնողներով «չհպարտանայինք»

Ապրողներին պետք էր հերոսի պես պահել, որ մեռնողներով «չհպարտանայինք»
19.02.2026 | 14:18

Անցավ քսաներեք տարի․․․

2003-ի փետրվարի 17-ին տուն մտա ու տունս դատարկ էր՝ ուղիղ և փոխաբերական բոլոր իմաստներով։ Մեկ տարի շարունակ դռան ամեն զանգին վեր էի թռչում․ «պապան եկավ, բացեք․․․», բայց պապան էլ չեկավ․․․

Ինքնահողին մեքենաների կեսն էր։ Քառասունքին մնացինք տնեցիքով ու մոտ հարազատներով, իսկ տարին անց, արդեն միայն՝ ես ու մաման...

Մարդու գերեզմանը նրա ապրած կյանքի հերքումն ու արդարացումն է՝ ըստ ապրողների վերաբերմունքի, բայց, միևնույնն է, ապրողները եսասեր են․ անունը դնում են առաջ գնալ, կյանքը շարունակել, արդարացնել իրենց ապրելու խղճուկ իմաստը և չմոռանալ տարին մեկ անգամ ճառել, ճառել ու ճառել․․․

Ներողություն իհարկե այսքան անկեղծ ապրումների համար, բայց գերեզմաններ ու Եռաբլուր մենք մինչ 2020-ի մարդասպան սեպտեմբերն էլ ունեինք, և գերեզմանաքարերի շուրջը մարդ չկար տարիներով։ Իսկ հիմա հորս գերեզմանի կողքին արդեն լրիվ ջահելներ են՝ մանկությունիցս, մեր բակի ու մեր դպրոցի հիշողություններից պոկված և քարերի վրա որբացած՝ բոլորի մահը 2020-ի սեպտեմբերից մինչև նոյեմբեր․․․

Ապրողներին մեռնելով հերոսացնող հասարակություն, ոչ մի մահ արդարացված լինել չի կարող, ոչ ոք համաձայն չէր մեռնելու հանուն ձեր՝ իրենց հերոսացնելու համար։ Մարդու կյանքը միակ ձրի շնորհն է երկնքի տակ, ու ապրողներին պետք էր հերոսի պես պահել, որ մեռնողներով «չհպարտանայինք»…

Քիչ բոռացեք «Անմահ տղերք»․ հողի տակ պաթոսն ու ճառերը, ապրողների կյանքի պես, էժան են ու խուլ։

Իմ Գեներալ, կարոտում եմ քեզ...

Էդուարդ Մանվելյան

Դիտվել է՝ 3199

Մեկնաբանություններ